Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուլ 2023 11:25

ՌԴ ԱԴԾ-ն ավելի զգուշավոր է դարձել, արգելել են Թուրքիայից եկող բեռնատար նավերից մեկի անցումը Կերչի նեղուցով բեռնատար մի նավի վրա պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել

ՌԴ ԱԴԾ աշխատակիցներն արգելել են Կերչի նեղուցով անցնել բեռնատար մի նավի, որի վրա պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել, գրում է Meduza-ն։ Անվտանգության դաշնային ծառայութան հաղորդմամբ՝ «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունները կանխելու նպատակով հսկողության և ստուգման միջոցառումների համալիր» է անցկացվում Կերչի նեղուցով նավարկվող նավերի վրա։
 
Գերատեսչությունը պնդում է, որ  հուլիսի 22-ին Թուրքիայից Դոնի Ռոստովի նավահանգիստ շարժվող նավում, «հայտնաբերվել են  դինիտրոտոլուոլի և տետրիլ պայթուցիկ նյութերի հետքեր»։ Նշվում է, որ նավը մայիսին եղել է ուկրաինական Օդեսայի շրջանի Կիլիյա նավահանգստում, ապա հուլիսին թուրքական Տուզլա նավահանգստում բեռնատար նավի անձնակազմն ու անունը փոխվել են։
 
Նավի անձնակազմին հրահանգվել է լքել ՌԴ տարածքային ջրերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր