Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

24 հուլ 2023 17:20

Մաղադանոսն ամենաշատ օգտագործվող համեմունքներից է, ունի բուժիչ հատկանիշներ

Մաղադանոսն ամենաշատ օգտագործվող համեմունքներից է, այն կարող եք գտնել տարվա բոլոր եղանակներին:

Մեզանից շատերն այն ավելացնում են ուտելիքի մեջ, մյուսները պարզապես խուսափում են դրանից՝ համարելով, որ անիմաստ է: Բոլորն էլ ճանաչում են մաղադանոսը, բայց քչերը գիտեն, որ մաղադանոսը բույս է, որն ունի հսկայական քանակությամբ սննդարար նյութեր և բուժիչ հատկանիշներ:

Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, ֆլավոնոիդներ և վիտամիններ, ինչպիսիք են վիտամին C-ն և A-ն: Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ մաղադանոսը բարձրացնում է արյան հակաօքսիդանտ կարողությունը, ինչն օգնում է արյանը պայքարել ազատ ռադիկալների դեմ, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Որոշ յուղեր, որոնք պարունակում է մաղադանոսը, ունեն նաև հակաօքսիդանտ ազդեցություն:

Մաղադանոսը նաև պաշտպանում է սիրտը, արյունատար անոթները: Այն պարունակում է ֆոլաթթուներ, որոնք անհրաժեշտ են արյան և սրտի զարկերակային անոթներին: Մաղադանոսը խորհուրդ է տրվում հատկապես այն մարդկանց, ովքեր սրտի կաթված են տարել, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են աթերոսկլերոզով և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մաղադանոսը հրաշալիորեն պաշտպանում է ռևմատոիդ արթրիտից՝ իր պարունակության մեջ առկա մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ:

Մաղադանոսն ուժեղ միզամուղ միջոց է, որը նպաստում է օրգանիզմից հեղուկների դուրս բերմանը, կարգավորում է ճնշումը, հանգստացնում է նյարդային համակարգը, բարձրացնում է իմունիտետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր