Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

09 օգոս 2023 19:30

Կերեք շատ մաղադանոս, այն սպանում է նաև թոքերի քաղցկեղի բջիջները

Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացության դեպքերի հիմնական պատճառն է: Ըստ վերջերս արված հետազոտության՝ մաղադանոսն ի վիճակի է բուժել այս հիվանդությունը, քանի որ այն մի շարք բնական տարրեր է պարունակում: Բաղադրիչներից մեկն ապիգենինն է, որը, ըստ որոշ հետազոտությունների ու healthyfoodhouse.com-ի՝ 86%-ով կարող է սպանել քաղցկեղի բջիջները:

Այս տարրն առկա է նաև մի շարք այլ բանջարեղենների և այլ մթերքների բաղադրության մեջ, օրինակ՝ արտիշոկ, սոխ, նարինջ, նեխուր, օրեգանո, կորիանդր, երիցուկի թեյ ու կարմիր գինի, սակայն այս բոլորից ամենաուժեղը մաղադանոսն է:
Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, ֆլավոնոիդներ և վիտամիններ, ինչպիսիք են վիտամին C-ն և A-ն: Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ մաղադանոսը բարձրացնում է արյան հակաօքսիդանտ կարողությունը, ինչն օգնում է արյանը պայքարել ազատ ռադիկալների դեմ, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Որոշ յուղեր, որոնք պարունակում է մաղադանոսը, ունեն նաև հակաօքսիդանտ ազդեցություն:
Մաղադանոսը նաև պաշտպանում է սիրտը, արյունատար անոթները: Այն պարունակում է ֆոլաթթուներ, որոնք անհրաժեշտ են արյան և սրտի զարկերակային անոթներին: Մաղադանոսը խորհուրդ է տրվում հատկապես այն մարդկանց, ովքեր սրտի կաթված են տարել, ինչպես նաև նրանց, ովքեր տառապում են աթերոսկլերոզով և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններով:

Այդ իսկ պատճառով, աշխատեք օրվա ընթացքում շատ մաղադանոս ուտել: Բացի այդ, կարող եք մաղադանոսի թեյ պատրաստել և վայելել օրվա ընթացքում:

Մաղադանոսի թեյ

15գ մաղադանոսի արմատներ

200մլ եռացրած ջուր

Մաղադանոսի արմատները մանր կտրատեք և վրան եռացրած ջուր լցրեք: Թողեք խառնուրդը եռա 5 րոպե: Ապա ծածկեք այն և թողեք մնա այդպես 15 րոպե, վերջում քամեք խառնուրդը:

Մաղադանոսի բոլոր օգտակար հատկանիշները ստանալու համար՝ օրական 3 բաժակ խմեք այս թեյից:

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:ա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր