Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

24 հուլ 2023 14:54

Իրավապահները 2 օր է չեն կարողանում հայտնաբերել Ներքին Գետաշենում նորածնին լքած կնոջը

Իրավապահները 2 օր է չեն կարողանում հայտնաբերել Ներքին Գետաշենում նորածնին լքած կնոջը
MediaHub-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները մի քանի օր է չեն կարողանում հայտնաբերել  Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա երեխային թողած կնոջը։

Ըստ աղբյուրի՝ իրավապահները կնոջը որոնում են մարզի գրեթե բոլոր գյուղերում, ուսումնասիրվում են պոլիկլինիկաների հաշվառման գրքույկները, պլանային ստուգումների այցելած հղիների տվյալները։ 
Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ մեծ է հավանականությունը, որ երեխային լքած կինը մարզից չէ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։
MediaHub.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը պատմել էր, որ երեխային թողնել են մատուռում, ապա շները նրան տեղափոխել են մի քանի մետր։ Եվ առավոտյան 10:30-ի սահմանում գյուղացիներից մեկը մատուռի մոտակայքում հայտնաբերել է երեխային ու ահազանգել իրենց։

Ցավոք, երեխայի կյանքը փրկել չհաջողվեց՝ նույն օրը երեկոյան նորածինը մահացավ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր