Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

24 հուլ 2023 19:28

Տեսանյութ.Հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտների առումով Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան Ադրբեջանում

«Հայացք» մամուլի ակումբում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ (ԶՊՄԿ) Վարդան Ջհանյանը և միության ներկայացուցիչ, Մետալ Գոլդ ընկերության երկրաբանության գծով տնօրեն Արամ Օսիկյանը խոսեցին ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերի և սադրանքների մասին՝ ուղղված Հայաստանի տնտեսության դեմ, ինչպես նաև անդրադարձան ՀՀ բնապահպանական կազմակերպությունների և պետության գործոնին նմանօրինակ խնդիրների և երկրի ներդրումային քաղաքականության խոչընդոտման առումով:

Վարդան Ջհանյանը նշեց, որ Ադրբեջանը թիրախավորելով ՀՀ  հանքարդյունաբերությունը՝ այդ կերպ փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը, ինչպես նաև այս արշավը նա համարում է հիբրիդային պատերազմի մաս.«Մենք հիբրիդային պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի հետ: Եվ առաջնագծում այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունն է, որովհետև մեր հարևան երկրի կարծիքով՝ դա ամենամեծ ներուժ ունեցող ոլորտն է: Մենք կարող ենք հիմնավոր ցույց տալ, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտների առումով Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան նույն հարևան երկրում: Բնապահպանության ոլորտում ըստ՝ Յեյլի համալսարանի 2022 թվականի տվյալների ՀՀ-ն 56-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 104-րդ։ Ընդ որում, 10 տարվա ընթացքում ՀՀ-ն բարելավել է դիրքերը, Ադրբեջանը՝ վատթարացրել։ ՀՀ-ն առաջ է Իսրայելից, Հարավային Կորեայից, այսինքն ՝ ավելի զարգացած տնտեսություն ունեցող երկրներից։Կեղծ բնապահպանական թեզերի տակ թաքնված է թշնամու իրական մոտիվացիան: Պատճառը հասկանալի է՝ 2014 թվականից ի վեր՝ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներն անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշները։ Ադրբեջանում, կապված նավթագազային ոլորտի անկման հետ, արդեն հետզհետե հետ են մնալու։ Անցյալ տարվա ցուցանիշով՝ ՀՀ-ն ունեցել է ՀՆԱ 12.6 տոկոս աճ, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը 4 տոկոս: Հաջորդ տարի Հայաստանի կանխատեսումը կրկին երկնիշ է, Ադրբեջանի կանխատեսումը ՝ զրոյական։ Նման միտման պահպանման դեպքում Հայաստանը կհավասարվի եւ կշրջանցի Ադրբեջանին, Բաքվում հասկանում են, որ տնտեսական աճը կհանգեցնի ռազմական հավասարակշռության խախտման, որն այժմ, Ադրբեջանի իշխանությունների կարծիքով, իրենց օգտին է»:

Արամ Օսիկյանն էլ անդրադարձավ ՀՀ բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը՝ առանձին դեպքերում որակելով դրանք վնասակար ՀՀ տնտեսության համար, նշելով Ամուլսարի օրինակը, թե այս տարիների ընթացքում, որքան գումար չի մտել բյուջե: Ինչ վերաբերվում է Երասխում կառուցվող մետաղաձուլարանին նա ասաց. «20 հատ «Կամազն» ավելի շատ փոշի են հանում և օդը CO գազով աղտոտում, քան այդ գործարանի ծուխը։ Սա ոչ թե մետալուրգիական գործարան է, այլ մետաղաձուլարան։ Այստեղ երկաթն է ձուլվելու, և ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Ադրբեջանի հոխորտանքներն անտեղի են։ Հայկական կողմը ոչ նպատակահարմար է համարել ադրբեջանցիներին տեղյակ պահել գործարանի կառուցման համար, ինչը օրենքի սահմաններում է»,- նշեց Արամ Օսիկյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր