Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

25 հուլ 2023 18:48

«Զինկոմիսարիատից առաջարկներ կան՝ հավաքներին մասնակցել հրաժարվողներին դատել». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարժական հավաքներին դժկամությամբ են մասնակցում
Տավուշի մարզում սկսվել է 25-օրյա ռազմական վարժական հավաքների մասակիցների հավաքագրումը։ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական իշխանության, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի նկատմամբ գրեթե ընդհանուր անվստահության պայմաններում սահմանամերձ մարզի տղամարդիկ չեն ցանկանում այդ հավաքների մասնակիցներ դառնալ։ Զինկոմիսարիատից նույնիսկ առաջարկներ կան այդ հավաքներին մասնակցել հրաժարվողներից ոմանց դատել, որպեսզի մյուս հրաժարվողներին դա դաս լինի։
 
Սակայն դեռևս Տավուշի մարզում վարժական հավաքներին մասնակցել հրաժարվողներից որևէ մեկի հանդեպ դատ ու դատավճիռ չի եղել։ Մինչև տարեվերջ նման 6 վարժական հավաք է լինելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր