Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

25 հուլ 2023 14:28

Եթե ռուս խաղաղապահները որոշեն դուրս գալ ԼՂ–ից․ իրատեսակա՞ն է արդյոք Արցախը ՌԴ կազմում ներառելու թեման

Ըստ 2020 թ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության` մինչև 2025 թ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂ–ում մի նպատակ ունի, որը արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Որոշման մեջ ասվում է, որ ՌԴ նախագահին թույլ է տրվում ԼՂ խաղապահներ գործուղել բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար, և սա վերցված է ՌԴ նախագահի` դաշնային ժողովին հղված դիմումում։ Այսինքն, եթե ռուս խաղաղապահները որոշեն դուրս գալ ԼՂ–ից, դա նշանակում է, որ ԼՂ–ում նման վտանգ այլևս չկա։ Եթե կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր նման որոշում կայացնել` դուրս գալու մասին։ Դա նաև կնշանակի, որ Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունը արդյունավետ է եղել, ու կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորակազմի տեղակայման անհրաժեշտություն չկա»,– հայտարարեց Փաշինյանը։
***
Նիկոլ Փաշինյանը պատասխան չունի այն հարցի վերաբերյալ, թե իրատեսակա՞ն է արդյոք Արցախը ՌԴ կազմում ներառելու թեման։
«Ես ուղղակի արձագանք չունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետև դա ինձ չի վերաբերում։ Ես երբևէ նման քննարկում չեմ ունեցել»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի Հանրապետության և ՌԴ գործընկերների հետ քննարկե՞լ է Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու հարցը, դա իրատեսակա՞ն է՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր