Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

26 հուլ 2023 14:35

«Տարիքիցս ամաչեցի». իրավապահները հայտնաբերել են պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մորը

Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա երեխային թողած կնոջը: Պարզվել է, որ կինը մատուռի հարևանությամբ է ապրում, այսինքն նույն գյուղի բնակիչ է: Կինն ապրում է որդիների և թոռների հետ:

Երբ վերջինիս հայտնաբերել են, նա ինքնախոսոտվանական ցուցմունք է տվել և ասել, որ ամաչել է իր տարիքում՝ 56 տարեկանում երեխա ունենալուց, քանի որ իր հետ ապրում են տղաներն ու թոռները: Դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում:

Շողիկ Մ.-ն քննչականում հայտնել է, որ hղիության մասին ոչ ոք չի իմացել:

Նշենք, որ երեխան ծնվել է վաղաժամ՝ հղիության 6-րդ ամսում: Նույն օրը երեխան, ցավոք, մահացավ՝ նրա կյանքը փրկել չհաջողվեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր