ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 հուլ 2023 21:06

Ահաբերկչության հետևանքով ՌԴ-ում 14 մարդ է տուժել, ՌԴ նախազգուշացրել է կոշտ պատասխանի մասին

ՌԴ առողջապահության նախարարությունը ճշտել է Տագանրոգի ահաբեկչությունից տուժածների մասով տվյալները։

Տասնչորս մարդ Է տուժել Տագանրոգում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչություն, յոթին տեղափոխել են բուժհաստատություններ, եւս յոթի հոսպիտալացման կարիք չի եղել, հաղորդվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության տելեգրամյան ալիքում:

«Նախնական տվյալներով՝ տուժել է 14 մարդ, որոնցից 7-ը շտապօգնության բրիգադներով տեղափոխվում են տարածաշրջանի բուժհաստատություններ։ Եվս յոթ տուժածի օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով, նրանց հոսպիտալացման կարիք չի եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մասնագետները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Ռուսաստանի առողջապահության նախարարության Աղետների բժշկության դաշնային կենտրոնը համակարգում է բժշկական օգնության տրամադրումը, պարզաբանել են նախարարությունում:

Տագանրոգում, ըստ ամենայնի, պայթյունի պատճառը հրթիռն է եղել։ Ուկրաինական աղբյուրները տարածում են կադրերը։

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի կողմից Տագանրոգի գնդակոծությունից և Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խստորեն դատապարտում ենք Կիևի ռեժիմի հերթական հանցավոր գործողությունները՝ ուղղված քաղաքացիական բնակչության և խաղաղ ենթակառուցվածքների դեմ։

Նրանք ակնհայտորեն ռազմական նշանակություն չունեին։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կազմակերպություններին հանդես գալ Ուկրաինայի իշխանությունների կողմից ահաբեկչական մեթոդների կիրառման դատապարտմամբ», - ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:
«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել», - հավելել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր