Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի          Կոտայքում «Nissan»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված խոշոր եղջերավոր անասունին       Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված    

29 հուլ 2023 18:50

Տեսանյութ. Սոչիում փոթորկի ժամանակ հսկայական ալիքը երեխային նետել է Սև ծով

Հզոր ալիքը ավերել է Սոչիի լողափը՝ քանդելով իր ճանապարհին եղած ամեն ինչ։ Քաղաքում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, որը կտևի մինչև հուլիսի 29-ի վերջ՝ սպասվում են անձրևներ և տորնադոներ։ Լողափերը փակ են երկու օրով։

Երեկ գրանցվել է նաև արտակարգ միջադեպ: Սոչիի Sirius-ի լողափում հսկայական ալիքը երեխային նետել է Սև ծով. հայտնում է «ЧП Сочи» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Sirius լողափերից մեկում հուլիսի 28-ի երեկոյան։ Հստակեցվում է, որ փոթորկի ժամանակ տղան չափազանց մոտ է եղել ալիքներին և չի հասցրել շրջանցել այն։ 

Տուժածին օգնության են շտապել հանգստացողներ, փրկարարներ, բժիշկներ։

Փրկարարների և հանգստացողների համակարգված աշխատանքի շնորհիվ երեխային հաջողվել է ողջ-առողջ դուրս բերել ջրից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր