Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 օգոս 2023 22:35

Այս քայլը նպատակ ունի վարկաբեկել հումանիտար նախաձեռնությունը. Սարգսյանը հերքել է ձերբակալված արցախցու կապը հումանիտար նախաձեռնության հետ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ի ադրբեջանական ալիքներում տարածված այն կեղծ տեղեկատվությանը, թե իբր օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքացին կապ ունի Արցախ տեղափոխվող հումանիտար նախաձեռնության հետ՝ նշելով, որ նման քայլը սադրիչ բնույթ ունի:

«Այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը: Այդ տեղեկատվությունը սադրիչ բնույթ ունի և որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և «Spayka» ընկերության հետ»,-օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր