Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 օգոս 2023 13:10

Զինվորականի պատվից ու ինքնասպանությունից խոսող հոգևորական …Հե՛տ քաշեք ձեր մեղքերի մեջ թաթախված թաթերը բանակից ու սպասեք Աստծո դատաստանին

Հրանտ Միքայելյանը գրում է.


Բարի լույս։
Զինվորականի պատվից ու ինքնասպանությունից խոսող հոգևորական …
Այո՛, շատերը պետք է ինքնասպան եղած լինեին՝ սկսած բանակը լափած, Զինվորի ցամաք հացը գողացած նախարարներից, վերջացրած այդ ամենը տարիներով հանդուրժող կաթողիկոսից։
Բայց խնդիրը դրանում չէ։
Պատերազմի օրերին զանգվածաբար լքված, դատարկ գյուղերում շատ անգամներ հանդիպեցինք զենքը ուսին, Կտակարանը ձեռքին քահանաների, շատ եկեղեցու ծառաներ ու սպասավորներ կյանքները զոհեցին հանուն հավատացյալ ազգի…
Ամենայն հարգանքս ու խոնարհումս հենց այդ քահանաներին, ուզում եմ ասել՝ այո՛, այ հենց իրենք էլ պետք է պահանջեին գեներալների ինքնասպանությունը:
Հոկտեմբերի կեսերին, պատերազմի ամենաթեժ օրերին, արդեն լքված մի գյուղում, որտեղ մի քանի ծերունի էին մնացել, հանդիպեցինք զենքը ձեռքին մի քահանայի։
Ծերունիներից իմացել էինք, որ քահանան երեք օր հաց չէր կերել, զորքի հետ կռվել էր, հացի ժամին՝ աղոթել…
Մոտեցանք, խնդրեցինք մի կտոր հաց ընդունել մեզանից ու Օրհնել մեզ ( միակ մարդը պատերազմի օրերին, ում առաջ, առանց երկմտելու, դեմքս բացեցի)։
Գիտե՞ք ինչ պատասխանեց.<< Հացն ի՞նչ եմ անում, զավակս, թե կարող եք, փամփուշտ տվեք>>:
Այ, ի՛նքը կարող էր պահանջել գեներալի ինքնասպանությունը, բայց նա հիմա լռում է ( անունը չեմ տա, քանզի, մինչև հիմա միակն է, ում վստահում եմ, ով ինձ տեսել է, ու հնարավորության դեպքում մեղքերիս թողություն է տալիս)։
Բայց մի հատ նայեք , թե այսօր ո՞վ է զինվորականի պատվից խոսում։
Մարդ, ում Ավետիսյանների գերդաստանի դաժան սպանության օրերին ամբողջ Գյումրին ձվերով խփում ու հայոյում էր, մարդ, ով որպես բարձրաստիճան հոգևորական, երկրի դատախազի հետ մի ողջ մարզի բնակչությանը սրբազանի երդում տվեց, որ պերմյակով հրեշին դատելու են Գյումրիում ու հետագա պատիժը կրելու է Հայաստանում:
Այն օրը, երբ ստորացնելով հայրենիքս, պերմյակով հրեշին տարան Հայաստանից, դու՛, որպես տղամարդ, քեզ որպես սրբազան ներկայացնող հոգևորական, որպես հոգևոր հովիվ, հենց Գյումրու կենտրոնում պիտի՛ ինքնասպան լինեիր…
Ամենայն հարգանքս ու խոնարհումս բոլոր իրական հավատացյալ, ազգանվեր քահանաների ու Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր ծառաների, ովքեր չլքեցին իրենց հոտը արհավիրքի օրերին…
Հե՛տ քաշեք ձեր մեղքերի մեջ թաթախված թաթերը բանակից ու սպասեք Աստծո դատաստանին:
Մեկ անգամ էլ եմ խոնարհվում իմ ճանաչած ու չճանաչած բոլոր այն քահանաների առաջ, ովքեր մնացին հավատարիմ խաչին ու <<չգողանաս, չշնանաս>> պատվիրաններին:
Նժդեհը կասեր.
— Քեզ մի՛ կարծիր այն, ինչ որ չես: Մի՛ չափազանցրու կարողություններդ, մի՛ խաբիր քեզ. կյանքը մի օր պիտի փորձի դնի ուժերդ: Աշխատի՛ր լինել այն, ինչ որ կուզեիր կարծել քեզ:
Մեղքերիս թողություն, կներեք …
Եթե այլևս եկեղեցին հրաժարվի ինձ ընդունել ու մեղքերի թողություն տալ, ես իմ եկեղեցուց ու հավատքից չեմ նեղանա, կընդունեմ մեղքս…


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր