Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից          Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 4-ի համար    

03 օգոս 2023 13:59

ՌԴ-ի ցինիկ քաղաքականությունը, որտեղ սննդամթերքը միտումնավոր օգտագործվում է որպես զենք

Կարիքավոր երկրներին ցածր գներով հացահատիկ առաջարկելով՝ Ռուսաստանը նոր կախվածություններ է ստեղծում և խաղում համաշխարհային պարենային անվտանգության դեմ։ Այս մասին ասված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նամակում, որն ուղարկվել է զարգացող 20 երկրների կառավարություններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
 
«Մինչ ամբողջ աշխարհը պայքարում է մատակարարման խնդիրների և գների աճի դեմ, Ռուսաստանն ամենախոցելի երկրներին առաջարկում է հացահատիկի իջեցված գներով վաճառքի երկկողմ համաձայնագրեր և ձևացնում է, թե լուծում է այն խնդիրը, որն ինքն է ստեղծել»,- ասել է Բորելը։

Նա Մոսկվայի գործողություններն անվանել է «ցինիկ քաղաքականություն, որտեղ սննդամթերքը միտումնավոր օգտագործվում է որպես զենք՝ նոր կախվածություններ ստեղծելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր