Դիմակավորված և զինված ավազակային հարձակում՝ Վահագնի թաղամասում գործող ռեստորանային համալիրում

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորվածները ռեստորանային համալիրից հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ և մի քանի միլիոն դրամի խմիչքներ։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։