Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

07 օգոս 2023 16:35

«Վնուկովոյում» բռնել են ՀՀ քաղաքացու, որը փորձում էր 2 կիլոգրամանոց ոսկե շղթա անցկացնել. նրան սպառնում է 7 տարվա բանտարկություն

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բռնել են Հայաստանի քաղաքացու, որը փորձում էր երկու կիլոգրամանոց ոսկե շղթա անցկացնել, տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։


Աղբյուրի տվյալներով՝ Հայաստանի քաղաքացուն «կանաչ միջանցքում» նկատել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցները։


Հարցաքննության ժամանակ տղամարդը գրեթե անմիջապես հանել է զարդը, բայց նշել է, որ այն ընդամենը 50 հազար ռուբլի արժե եւ իր համար ոչ մի նշանակություն չունի, հավաստիացրել է ԶԼՄ-ն։


Ընդ որում՝ փորձաքննության ժամանակ պարզվել է, որ շղթան 99,9 տոկոսով ոսկի է, իսկ դրա արժեքը մոտ 9 մլն ռուբլի է։ Ներկա պահին տղամարդուն սպառնում է 7 տարվա բանտարկություն, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր