Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»          Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ       Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»    

28 սեպ 2023 17:15

Ադրբեջացիները չեն թաքցնում ուրախությունը Ստեփանակերտում պայթյունի առիթով, ծաղրում են հայ կանանց. SpecialEurasia-ի հաշվետվությունը

Ադրբեջանի ռազմական հարձակումն Արցախի դեմ լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել, որը դարձել է հայ քաղաքացիական բնակչության արտագաղթի պատճառ։ Այդ զանգվածային արտագաղթը կապված է Բաքվի կառավարման տակ ապրելու հայերի երկյուղների հետ։ Այս մասին նշվել է OSINT SpecialEurasia Geopolitical Intelligence & Risk Assessment-ի հաշվետվությունում։

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների բազմաթիվ հայտարարություններին, թե պատրաստ են բազմամշակութային եւ բազմէթնիկ հանդուրժողական հասարակություն ստեղծել, փաստերը կարող են վկայել այս հայտարարված նպատակի՝ իրականությանը չհամապատասխանելու մասին։

Մեր OSINT-հաշվետվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական հասարակության կամ ադրբեջանական սփյուռքի մի մասը հետխորհրդային տարածքում ռուսալեզու տարբեր Թելեգրամ-ալիքներում հայատյացություն է ցուցաբերում, որն արտահայտվում է հայերի հանդեպ թշնամանքով։

Այդ արմատացած թշնամանքը լուրջ մարտահրավեր է ադրբեջանցի եւ հայ բնակչության ներդաշնակ համակեցությանը Արցախի վիճելի տարածքում։

Այս զեկույցը փորձում է լույս սփռել կարեւորագույն հարցի վրա. «Կարո՞ղ են արդյոք հայերը եւ ադրբեջանցիները ներդաշնակ գոյակցել Արցախում, եւ արդյո՞ք հայատյացությունն ադրբեջանական հասարակությունում կարող է միջազգային անհանգստություն առաջ բերել»։

Պետք է խոստովանել, որ այս հաշվետվությունը հիմնված է սահմանափակ աղբյուրների եւ ապացույցների վրա, ինչն այն սպառիչ չի դարձնում ամբողջ ադրբեջանական հասարակության ընդգրկման իմաստով։

2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի լցակայանում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետեւանքով զոհվեց 20 մարդ, 300 հոգի ծանր վիրավորվեց։

Այս դեպքում բաց աղբյուրների մեր մոնիթորինգը ի հայտ բերեց տագնապալի միտում. կատակների տարածում այս ողբերգական միջադեպի շուրջ ադրբեջանական տարբեր Թելեգրամ-ալիքներում։

Մեր հետաքննությունը տագնապալի կոնտենտ հայտնաբերեց «Չար Մամեդ» Թելեգրամ-ալիքից, որն ավելի քան 13 000 բաժանորդ ունի ՌԴ ադրբեջանական սփյուռքում եւ հետխորհրդային տարածքում։ Այդ ալիքը լկտիաբար տարածում էր պատկերներ՝ Ստեփանակերտի ողբերգությունը հավասարեցնելով հայերի խորովածի։

«Չար Մամեդ» Թելեգրամ-ալիքի տերը պայթյունի զոհերին համեմատել է «Medium Well»-ի կամ «Medium Rare»-ի սթեյքի հետ։

Մենք  հայտնաբերեցինք Թելեգրամ-ալիքների ընդարձակ ցանց, որոնք բոլորը քարոզում են ատելություն Հայաստանի հանդեպ, ինչը հայատյացության տագնապալի տարատեսակ է։ Այդ ցանցի գործունեությունը ներառում է սառնասիրտ կատակներ հումանիտար ճգնաժամի, հայ կանանց հետապնդումների մասին։ Ավելին, նրանք օգտագործում են այդ ահավոր իրավիճակը, որպեսզի խուճապ եւ անհանգստություն տարածեն հայ բնակչության մեջ։

Մեր հետաքննությունը բացահայտել է կոնտենտ, որը տարածվել է «Կազանովա Live» Թելեգրամ-ալիքում, այն հրապարակել է կատակ, որը պայթյունի հայ զոհերին նմանեցրել է խորովածի։ Այս դատապարտելի ակտը խորանում է այնպիսի ալիքների գործողություններով, ինչպիսին է «Без Масок v.42.1»-ն, որոնք տարածում են հղում «Հայ մարմնավաճառները ադրբեջանցի ժողովրդի համար» վերնագրով։

Վերջին ժամանակներս այդ ալիքի հասանելիությունը սահմանափակվել է, հիմա այն հասանելի է միայն պրեմիում-մասնակիցներին, չնայած մինչեւ երեկ բաց էր։ Այդ ալիքը ոչ միայն հայ կանանց անձնական տվյալներ է տարածել, ներառյալ անուն-ազգանուններ, տարիք եւ հեռախոսահամարներ, այլեւ բաց նյութեր է ցուցադրել, որոնք, իբր, պատկերում են մերկ հայուհիների։

Մեկ այլ Թելեգրամ-ալիք՝ «Բյուրո բիզիմդիր», տեղեկացրել է, որ ВКонтакте-ում գոյություն ունի էջ «Հայ աղջիկները Մամեդովի համար» անվանմամբ, որտեղ «Մեր մասին» բաժինը նշում է, որ «Հայ աղջիկները ստեղծվել են հանդուգն ադրբեջանցիների համար։ Հայուհին չպետք է ամաչի ծառայել իր տիրոջը՝ Մամեդին։ Հայ՝ նշանակում է ստրուկ»։

Բացի պոռնոգրաֆիայից եւ ատելության հրահրումից հայ կանանց հասցեին՝ «Архив Союза кафиров» Թելեգրամ-ալիքը արցախահայերի լուսանկարներ է տարածել, որոնք ատելություն եւ ցասում են ցուցադրում։ Կարեւոր է նշել, որ «կաֆիր» տերմինը ծագում է իսլամական տերմինից, որը իսլամական մշակույթում վերաբերում է այն մարդուն, որը չի հավատում իսլամի աստծուն, ժխտում է նրա հեղինակությունը կամ իսլամի սկզբունքները։

Թելեգրամ-ալիքը կեղծ տեղեկատվություն է տարածել հայ երեխաների ողբերգական մահվան մասին՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Նույն  «Չար Մամեդ» ալիքը խորհուրդ է տվել իր հետեւորդներին ՌԴ-ում օգտագործել հորինովի անձանց եւ մաքրել իրենց բջջային հեռախոսները ցանկացած վարկաբեկող պատկերից։ Ալիքի տերը դաժանաբար նշել է. «Լիքը ժամանակ ունենք, մինչ Ղարաբաղը մաքրեն ամեն տեսակ աղբից՝ մենք կզվարճանանք»։

Զուգահեռները ներկա սցենարի եւ 2020թ. հակամարտության միջեւ ի հայտ են բերում անմարդկային վերաբերմունքի եւ մարդկային արժանապատվության տագնապեցնող արհամարհանքի մոդել։ Նման գործողությունների կրկնությունը պահանջում է վճռական պատասխան ինչպես միջազգային մարմինների, այնպես էլ տարածաշրջանային իշխանությունների կողմից, որպեսզի ապահովվի օպերատիվ արձագանքում այդ միտումներին եւ միջոցների ձեռնարկում հետագա էսկալացիայի կանխման համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր