Տեսանյութ.Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես են Առինջ գյուղում բենզինը լցնում BMW-ի վրա և հրկիզում

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները կանխել են կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբ՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարզվել է, որ մեքենան պատկանում է Հարություն Մ․-ին և այրվել է ավտոմեքենայի հետնամասը մասամբ և բեռնախցիկը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան ոչ թե ինքաբերաբար է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են, ինչը ֆիքսվել է հրդեհի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը