Մայիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք առաջարկում ենք գործարան կառուցենք, որ մարդիկ աշխատեն, իրենք ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ինչ կապ ունեն    

09 օգոս 2023 18:35

Ադրբեջանը կրկին կրակում է, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր