Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

09 օգոս 2023 19:06

Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Բերձորի միջանցքի շրջափակման մասին՝ ցեղասպանություն 2023 թվականին

Հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հերթական անգամ բարձրաձայնել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի ու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին։

Քարդաշյանը կիսվել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ՝ իր հետևորդներին հորդորելով կիսվել դրանով։

Իսրայելյանի գրառման մեջ ներկայացված էր միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023թվականին» զեկույցը։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքն ապօրինաբար արգելափակելու հետևանքով խաթարված է դեպի Արցախ որևէ սնունդ, դեղամիջոց կամ այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելու հնարավորությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր