Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև          Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը       «Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին    

10 օգոս 2023 17:05

Մայրաքաղաքում այսօր սպասվում է մինչև +42 աստիճան շոգ. սողուններն ակտիվացել են. 2 օրում ՀՀ բնակավայրերում հայտնաբերվել է 31 օձ

Երևանում այսօր սպասվում է մինչև +42 աստիճան տաքություն:

Սաստիկ շոգի պատճառով առողջությունը չվնասելու համար բժիշկները մի քանի խորհուրդ են տալիս․ անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել՝ օրական 2-ից 3 լիտր։

Ցերեկային ժամերին ցանկալի է դուրս չգալ, հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ խորհուրդ է տրվում ժամը 12-ից 18-ը չլինել դրսում:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով հրդեհների հավանականությունը նույնպես մեծանում է, ուստի՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
***
Օգոստոսի 8-10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասի հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Երեւանում, Աբովյան, Ապարան, Աշտարակ, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Հրազդան, Իջեւան քաղաքներում եւ Հերմոն, Ազատան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 իժ, 3 շահմար, 3 գյուրզա, 21 սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր