Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

14 օգոս 2023 12:42

Երդվում եմ, ժամանակին թուրքերը միլիոնավոր դոլարներ կտային, որպեսզի Հայաստանի պետական հեռուստաընկերության եթերում որևէ մեկը կրկներ թուրքական թեզերը

«Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում մի «գիտնական» Պետրոսի ու Թաթուլի հետ հաղորդմանն հայտարարում է, թե թուրքերը 7 դար մեզ չեն ցեղասպանել, ու միայն Բեռլինի կոնգրեսից հետո թուրքերը որոշեցին մեզ սպանել,-ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանն ու հավելում,-երդվում եմ, ժամանակին թուրքերը միլիոնավոր դոլարներ կտային, որպեսզի Հայաստանի պետական հեռուստաընկերության եթերում որևէ մեկը կրկներ թուրքական թեզերը։
 
Ուրացման առաջամարտիկը այսօր ո'չ թե Թուրքիան, այլ հայ հարկատուների հաշվին սնվող դեգերներատների ակումբն է»,- գրում է քաղաքագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր