Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին    

14 օգոս 2023 12:05

Իբր վերջին օրերին ՀՀ զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ «կուտակումներ են» նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:

«Վերջին շաբաթների ընթացքում «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Խմբ․) «ապօրինի տեղակայված» (չակերտները՝ Խմբ․) Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ «կուտակումներ են» (չակերտները՝ Խմբ․) նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով «հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու» (չակերտները՝ Խմբ․) նպատակով։

Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջները» (չակերտները՝ Խմբ․) Ադրբեջանի նկատմամբ, և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Խմբ․) բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։

Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» (չակերտները՝ Խմբ․) ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - ասվում է Աեդրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր