Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը          Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ       Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է 22 բնակիչ    

15 օգոս 2023 10:50

Աշխարհում անհիմն մեղադրում են Ադրբեջանին.Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանի իշխանություններին պահանջներ է ներկայացրել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված զարգացումների համատեքստում։


Թուրքական IHA-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել Հայաստանին «հետ կանգնել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի հայ բնակչության կարիքների համար աջակցել օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ եւ այլ ճանապարհներ, աջակցել Ղարաբաղի հայերին Ադրբեջանին ինտեգրելու ջանքերը»։


Թուրքիայի ԱԳՆ-ը նաեւ պնդել է, թե «աշխարհում անհիմն մեղադրում են Ադրբեջանին Լաչինի միջանցքի հարցում»՝ շեշտելով, թե «Լաչինը Ադրբեջանի տարածքն է եւ այն ինչպես կուզի, կօգտագործի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր