Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում են տեղումներ, եղանակն առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան    

18 օգոս 2023 17:30

ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը և տարածված տեսանյութը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից։
 
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է:
 
Ահ ՊՆ մամուլի ծառայություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր