Արցախում ներքաղաքական անհանգիստ մթնոլորտ է. Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու մտադրությունը կանխել են հեղինակավոր անձինք.«Հրապարակ»

Մենք պարզեցինք, որ հրաժարականի լուրի մասին իմանալով՝ Մաթեւոսյանը հինգշաբթի հանդիպել է Արցախի նախագահի հետ, նա հաստատել է, ասել է, որ ոչ մեկն իր կողքին չէ, բոլորն իրեն են մեղադրում եւ այլն, ուստի որոշել է հեռանալ: Մաթեւոսյանն էլ մի խումբ աշխարհազորայինների հետ շտապել է խորհրդարան՝ իր նախագահին պաշտպանելու և հորդորելու պատգամավորներին, ԱԺ ղեկավարներին, որ կանգնեն Հարությունյանի կողքին։ Իսկ երեկ արդեն աշխարհազորայինների ղեկավարը լայվ մտավ եւ արցախցիներին ասաց, թե պատասխանատվություն է ստանձնում՝ աշխարհազորայինների իր խմբով պետության կառավարումը կազմակերպելու եւ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարցում։ Ավելին, Արցախում ստեղծված իրավիճակի համար նա մեղադրեց բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին և գրեթե սպառնաց` եթե չգան համաձայնության, իրենց հետ գործ կունենան:
Արցախի մեր աղբյուրները կասկած չունեն, որ Մաթեւոսյանին ուղղորդում են ՀՀ-ից: Մաթեւոսյանին ակտիվացրել են, որ ֆորս մաժորի պարագայում իշխանությունը փոխանցեն գոնե Սամվել Բաբայանին: Մեր աղբյուրն ասում է, որ Մաթևոսյանն ու Բաբայանը մտերիմ են, եւ բլոկադայի ժամանակ հենց Մաթեւոսյանն է կազմակերպել Բաբայանի մուտքն Արցախ։