Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է․ Հիմա Վարդանյանն է Մոսկվայում ճշտում իր հանդեպ վերաբերմունքը․«Հրապարակ»

Հիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական կողմը պահանջում է Վարդանյանի հրաժարականը` Արցախի ճանապարհը բացելու դիմաց: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պասիվ դիտորդի կարգավիճակ է ստանձնել` ո՛չ ճանապարհն է բացում, ո՛չ Ադրբեջանին է սաստում, ո՛չ Արցախի ներքաղաքական կյանքին է խառնվում: Իսկ բլոկադան սրել է մթնոլորտը եւ բանակների է բաժանել համերաշխ Արցախը:
Մեր աղբյուրն ասում է, որ Արայիկ Հարությունյանը բավականին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նրան Կրեմլում ավելի են վստահում եւ գրեթե ուղիղ տեքստով ասել են` եթե Վարդանյանը խանգարում է, ազատեք, նրան մենք չենք նշանակել: Հարությունյանի կողմնակիցներն ասում են, որ նա Մոսկվայից բավականին բարձր տրամադրությամբ է վերադարձել: Հիմա Վարդանյանն է Մոսկվայում ճշտում իր հանդեպ վերաբերմունքը: Հնարավոր է, որ վերադառնալով` նա կամովին հրաժարական տա` որպես ստեղծված իրավիճակը լիցքաթափելու միջոց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։