Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած եք, ինչո՞ւ չեք ինքնահրկիզվում    

25 օգոս 2023 11:16

Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպա՞ն

ArmLur.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվելու է Ռուսաստանում ՀՀ դեսպան:

Իշխանությունը պատրաստվում է հետ կանչել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու նրա պաշտոնին նշանակել պատգամավոր Գուրգեն Արսենյանին:

Կայքի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս առնչությամբ ասաց. «Ինձ համար դա չքննարկվող հարց է, օրը կգա, կհասկանանք: Ես հիմա երկրում չեմ, չեմ կարող որևէ բան ասել »:

Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանը մշտապես աչքի է ընկել իր հակառուսական սուր հայտարարություններով, քննադատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելը ու կողմ է արտահայտվել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր