Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

26 օգոս 2023 11:41

Բաքուն համաձայնություն չի տվել Կասպրշիկի այցին Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։

Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։

Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 25-ին այցելել էր Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել իրավիճակին։ Կասպրշիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հանձնարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ծանոթանալու և դրա մասին վերջինիս զեկուցելու համար։ ԵԱՀԿ գործող նախագահը օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցչին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և իրեն զեկուցել արդյունքների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր