Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

13 փետ 2020 16:30

Հենց ուզենան դա խախտել, կնշանակի բանակցությունների տապալում. Դավիթ Բաբայանը՝ Անջեյ Կասպրշիկի եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար հանդիպման մասին

«Եթե այդ տենդեցը գնում է, դա միմիայն խոչընդոտելու է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպմանը, ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
«Այսպես կոչված ադրբեջանական համայնքը բանակցային գործընթացում ներգրավելու հիմք չկա։ Հենց դա լինի, կհանգեցնի այդ նույն բանակցային գործընթացի տապալմանը։ Թող իրենք ընտրեն՝ ուզում են, որպեսզի բանակցային գործընթացը տապալվի՞, թող շարունակեն։ Այդ ժամանակ անիմաստ է լինելու որեւէ բանակցություններ վարել»,-շարունակեց Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ, շնորհավորել է նրան «Լեռնային Ղարաբաղի կողմից» Ադրբեջանի խորհրդարանում՝ մեջլիսում ընտրվելու կապակցությամբ: Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն էր հանդիպել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, իսկ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնեւյան հանդիպման նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էր հանդիպել տվյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ։
«Ադրբեջանը ահագին աշխատել է եւ փորձում է ամեն ինչ անել, որ այսպես կոչված, ադրբեջանական համայնքն անընդհատ շրջանառության մեջ դնի բանակցային գործընթացում։ Զուտ զգացմունքային առումով մենք հասկանում ենք, որ դա տհաճ է, ճիշտ չէ եւ միանշանակ խանգարելու է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացին, բայց այդ համայնքն ինքնին քաղաքական կատեգորիա չէ։ Հենց այն դառնա քաղաքական կատեգորիա, դա նույնիսկ բավական կլինի, որ բանակցային գործընթացը տապալվի առհասարակ»,-մեզ հետ զրույցում շարունակեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այս հանգամանքը, թերեւս շատ լավ հասկանում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահողները  ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Դավիթ Բաբայանը շեշտեց՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» գոյություն չունի, այն ֆեյք հասկացություն է։
Դիտարկմանը, որ հատկապես վերջին շրջանում, զարգացումներն այդուհանդերձ, փաստում են, որ Ադրբեջանին հաջողվում է այդ համայնքը ներկայացնել որպես գործոն, ինչի մասին վկայում են վերը հիշատակված հանդիպումները, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ադրբեջանին մենք չենք կարող արգելել, որպեսզի նրանք փորձեն այդ համայնքը շրջանառության մեջ դնել, մենք կարո՞ղ ենք արգելել համանախագահներին՝ հանդիպել նրանց հետ։ Չենք կարող, բայց մենք ունենք կարմիր գիծ, որը երբեւիցե թույլ չենք տալու, որ որեւէ մեկը խախտի։ Այդ, այսպես կոչված համայնքը չի կարող նույնացվել Արցախի Հանրապետության հետ, նա չի կարող դառնալ բանակցությունների առանձին կողմ, այսինքն, դառնալ այն կարգավիճակին, որն ունի Արցախի Հանրապետությունը, որի կարգավիճակը՝ որպես բանակցային կողմի եւ հակամարտության կողմի, ճանաչվել է ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ։ Կրկնում եմ՝ հենց ուզենան դա խախտել, կնշանակի բանակցությունների տապալում։ Այլ բան ասել ես չեմ կարող»։
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը դեռ 1994 թվականից է փորձել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շրջանառության մեջ դնել, ինչը կասեցվել է։
Նրա խոսքով, այդ կառույցը շրջանառության մեջ դնելով, Ադրբեջանի իշխանությունը փորձում է նաեւ ներքին խնդիրներ լուծել։ «Ներքաղաքական պահանջարկ է, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունը փորձում է դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ ընտրություններից։ Ադրբեջանի գործող իշխանությունը լեգիտիմության լուրջ խնդիր ունի եւ նույնիսկ միլիարդներ ծախսելով չկարողացավ հասնել այն նպատակին, որին ձգտում էր»,-նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ակտիվացման ֆոնին ՀՀ ԱԳՆ –ի՝ ժնեւյան հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ «Արցախի ժողովրդի «ընտրյալ ներկայացուցիչներ» ձեւակերպմանը, Դավիթ Բաբայանը շեշտեց՝ պաշտոնական Ստեփանակերտը մեկնաբանել է այդ հարցը եւ ընդգծել, որ «ընտրյալ ներկայացուցիչներ»-ի տակ հասկանում է միմիայն Արցախի իշխանություններին. «Մենք այլ ընտրյալ ներկայացուցիչներ չունենք»։
Հիշեցնենք, որ Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ շուրջ 11 ժամ տեւած երկօրյա հանդիպման ավարտին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ «արտգործնախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»։
Այս ձեւակերպումը մասնագետները խնդրահարույց են համարում՝ շեշտելով, որ այդկերպ նվազեցվում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր