Երևանում բшխվել են թիվ 40 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն, կա վիրшվոր          ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն       ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ    

29 օգոս 2023 16:43

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը, կառուցվող 24 մանկապարտեզից միայն 5-ը Աջափնյակում է. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավի շրջանակում Աջափնյակում էր:  
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ վթարային շենքերի, ճանապարհների,  Աջափնյակ մետրոյի կայարանի և այլ հարցերի.«Մայրաքաղաքում կառուցվում է 24 մանկապարտեզ, որից միայն 5-ը՝ Աջափնյակում: Հիմնանորոգվում է հարյուրավոր կիլոմետր ճանապարհ, որից 11-ը՝ միայն Աջափնյակում։ Կառուցվում են այգիներ, բակեր, և այսպես շարունակ։ Այս ամենը եղել է ձեր պահանջով»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանն անդրադառնալով մետրոյի կայարանի կառուցմանը նշեց.«Կոնկրետ գործուն քայլեր որևէ մեկը չի իրականացրել մետրոյի կայարանի կառուցման համար: Մենք առաջին անգամ՝ 2023 թ-ին Աջափնյակի մետրոյի իրական նախագիծ ենք պատվիրել։ Այդ նախագիծը պատրաստ կլինի այս տարվա վերջին, և այն կդնենք մրցույթի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր