Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են          «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած       Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում    

29 օգոս 2023 18:45

Եկեք չվախեցնենք ժողովրդին. գիտե՞ք ինչ զորավարների են առևանգել՝ Մանվել Գրիգորյան, Սամվել Բաբայան, բայց մենք էլի հաղթել ենք

Գիտե՞ք՝ ինչպիսի զորավարների են առևանգել․ Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, բայց հետո հաղթել ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Ադրբեջանը արցախցի երեք երիտասարդի էր առևանգել։

«Էդ առևանգումները, էդ ճոճանակը հիմա շատ վատ ընթացքի մեջ է, բայց մենք նման ընթացք էլի ենք ունեցել և հաղթահարել ենք, եկեք չվախենանք և չվախեցնենք մեր ժողովրդին: Ցանկացած ընթացք պետք է էնպես կառավարել, որ մեր ժողովրդի անվտանգությանը վերաբերվող հարցերում լինենք մեկը»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր