Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ          Հոկտեմբերի 7-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համար    

30 օգոս 2023 13:14

Սովից մեռնենք էլ, Ադրբեջանից մեզ հումանիտար օգնություն պետք չէ․Եթե Բերձորի միջանցքով բեռը Արցախ չմտնի, պետք է օդային միջանցք ստեղծվի

Ադրբեջանի «հումանիտար բեռներով» բեռնատարները կանգնած են խաղաղապահ զորքի Ասկերան-Ակնա հենակետի մոտ, ոչինչ չի փոխվել ու թույլ էլ չենք տա, որ այն առաջանա։ Այս մասին այսօր  զրույցում ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին երեկ հավաքվել են նաև ասկերանցիները, վրաններ են տեղադրել, ելույթներ են ունեցել։

«Ասկերանի վարչակազմի ղեկավարը հանդիպեց ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, զրուցեց նրա հետ ու հետ եկավ։ Ռուս խաղաղապահները կանգնած են մեր և ադրբեջանցիների տեղադրած վրանների կենտրոնում։ Ռուս խաղաղապահներին ներկայացվել է իրավիճակը, ժողովրդի վճռականությունը, մարդկանց հոսքը չի դադարել, նույնիսկ երեխաներն էին գալիս․ մեր տեսակետը հստակ է՝ սովից մեռնենք էլ, Ադրբեջանից մեզ հումանիտար օգնություն պետք չէ»,-նշեց Աբրահամյանը։

Խոսելով Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաների մասին, որոնք  Երեւանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձորի անցակետ` այնտեղից Արցախ ուղևորվելու համար, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ բեռները միջազգային ճնշման արդյունքում տեղ կհասնեն։

«Եթե Բերձորի միջանցքով այն Արցախ չմտնի, ապա պետք է օդային միջանցք ստեղծվի։ Եթե համապատասխան որոշումներ լինեն, սա հավանական է, այս դեպքում Ադրբեջանը ոչինչ անել չի կարող, եթե փորձի օդ փակել կամ այլ միջոցների գնալ, ապա ակնհայտ է լինելու նրա ձեռագիրը և մեծ խնդիրների առաջ է կանգնելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր