2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

01 սեպ 2023 09:59

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է ԱՄՆ-ի՝ ԼՂ-ի շրջափակման մասին հայտարարություններից

«Տարածաշրջանում «շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են հայազգի բնակիչների կարիքները բավարարելու ադրբեջանական կողմի կողմից ներկայացված առաջարկների ֆոնին» (չակերտները - Tert.am)։ Հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Միացյալ Նահագների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարություններին։  


Որպես «կարիքի բավարարման» օրինակ ադրբեջանական կողմը նշել է «Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացումը», «Լաչինի սահմանային անցակետով տասնյակ հայ բնակիչների երկու ուղղություններով երթևեկությունը» (չակերտները - Tert.am)։


Միլլերը հայտնել էր, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով: 


Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:


«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,- ասել էր նա։ 


Միլլերը նշել էր, որ Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն, որպեսզի պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին կենսական նշանակության սննդամթերք հասցնելու եղանակների մասին, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ երթուղիներով։


«Եվ վերսկսեն քննարկումները բոլոր չլուծված հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբևէ չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- հավելել էր ամերիկացի պաշտոնյան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր