Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

01 սեպ 2023 12:03

Որոշել են Արցախի մնացյալ մասն էլ հանձնել, որպեսզի գոնե այդկերպ իրենց գույքը կոնֆիսկացնող Փաշինյանին տապալելու համար իշխանություն ճանկեն Ստեփանակերտում ու կրկին տրամպլինով գան Հայաստան․

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Արցախի Մաշա Թաթարսկի խորքային թատերական խմբակը հերթով ողջունում է Արցախում կատարվողը: Մասնավորապես՝ գոնսալեսյան ազնվացեղ տոհմը ողջունել է պետնախարարի նշանակումը, իսկ մասանդռա կրեմլովիչ ուղղափառ տոհմը հայտարել է սեպտեմբերի 2-ին հանրահավաքին մասնակցելու մասին… Բայց հավատացեք, սրա մասին չէ, որ սկսեցի գրառումը, այլ այն բնազդային զգացողության, որն ունեցել եմ վերջին շաբաթներին ստեփանակերտյան ներքաղաքական ալեկոծությունների խորապատկերին, և որոնք, կարծես, հաստատվում են փաստերով: Եվ ահա, շատ հետաքրքիր տեղեկություններ են բերում աղունիկները, որոնք մասամբ հաստատվում են վերջին շրջանում քննչական ու իրավապահ մարմինների հաղորդագրությունների ժլատ տեքստերով. իսկ բնազդային զգացողությունս այն էր, որ բացի Մաշայի հյուսիսային քամիների հետ փափուկ հեղաշրջման աղերսներից կատարվողը կապ ունի նաև Մաշա Թաթարսկի 8-նյակի անդամների հնարավոր ունեզրկման հետ, քանզի վասնզի Եռաբլուրի հողատարածքների վերադարձից սկսած մինչև երիտասարդական պալատի կոռուպցիոն գործարքներ տխրահռչակ 8-նյակի «ազնվացեղ մելիքական տները»… քրեական գործերի տակ թաղվել են ու ամեն օր մի դատարանից ազդարարվում է, որ այսինչ համարի ապօրինի գույքը փոխանցվում է պետությանը…. Իսկ, չմոռանանք, անցնող շաբաթներին անգամ երգչուհի հարսին էին հրավիրել բաժին, ով նեղվել էր իր «ստեղծագործական ճանապարհին» խոչընդոտներ հարցուցելուց… Իսկ պարզվում է, ոչ միայն իրենց, այլ մյուս խորքայինների դեպքում խոսքը տպավորիչ մասշտաբների ապօրինի գույքի մասին է, որոնց պետականացմանը քիչ բան է մնացել…


 
Դրա համար որոշել են մեր հերոս տղաների կյանքի ու առողջության գնով պահպանված Արցախի մնացյալ մասն էլ հանձնել, որպեսզի գոնե այդ կերպ իրենց գույքը կոնֆիսկացնող Փաշինյանին տապալելու համար իշխանություն ճանկեն Ստեփանակերտում ու կրկին տրամպլինով գան Հայաստան, քանի որ Արցախի գլուխն ուտելուց հետո հո հիմար չեն այնտեղ մնան…. Ի վերջո, դա չհաջողվեց պատերազմի ժամանակ ու դրանից հետո 7 շրջան+Հադրութ-Շուշիի գլուխն ուտելու գնով… Այժմ ավելի մեծ բան են պատրաստ դնել զոհասեղանին, միայն թե փրկեն իրենց ունեցվածքը, մանավանդ որ Մաշան ասել է, որ «Արայիկ պլախոյ պարեն…»։


Այս ֆոնին իհարկե, Երևանի՝ մայրաքաղաքի ընտրությունները նրանց համար թիրախային են, որպեսզի հիբրիդային շարասյուներով գրոհեն Հայաստանի վրա ու նրա գլուխն էլ ուտեն…. Ու հիմա, սեպտեմբերի 2-ին, իբր Արցախի անկախության հռչակագրի պատվին հավաքվում են՝ հրավիրելով նաև նրանց հեռահար նպատակներից ու պլաններից անտեղյակ մարդկանց էլ….


Բայց միգուցե հանրահավաքն անե՞ք այն գույքերի հասցեների առաջ, որոնք ամեն՝ անգամ Արցախն ու Հայաստանը պետականազրկելու գնով ուզում եք փրկել… Ասենք, Վազգեն Սարգսյան 10 հասցեում կամ այլ տեղ, որտեղ գույքերի թիվն առավելագույնն է, դուք որոշեք…»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր