Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

02 սեպ 2023 12:59

Հայկական բանակը երեկ լավ պատասխան է տվել հակառակորդին, նաև մեր արտադրության ԱԹՍ-ներ է օգտագործել Սոթքի մարտերում

Ադրբեջանը վերջին շրջանում զգալի ավելացրել է իր ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև ամենօրյա կտրվածքով, երբեմն էլ օրական մի քանի անգամ ապատեղեկատվություններ էր տարածում՝ փորձելով հիմքեր ստեղծել էսկալացիայի համար։ Հայկական բանակը զարմանալիորեն երեկ լավ պատասխան է տվել հակառակորդին։ Նախնական տեղեկություններով ադրբեջանցիները հինգ և ավելի զոհ ունեն, ընդ որում Հայաստանը նաև մարտական անօդաչու սարքեր է կիրառել, որոնց միջոցով արկեր նետել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Թեև Ադրբեջանը փորձում է համոզել, որ այդ անօդաչուները Հայաստանը գնել է այլ երկրներից, բայց Հայաստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք արտադրվել են հենց Հայաստանում և զարմանալիորեն, 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ, հայկական կողմը ցուցադրում էր հայկական անօդաչուներից կատարված մարտական առաջադրանքների տեսանյութերը։


Կշարունակի՞ արդյոք Ադրբեջանը մարտական նոր ագրեսիաներ իրականացնել և ինչպես կպատասխանի հայկական բանակը, դեռևս վաղ է ասել, սակայն մի բան հստակ է, որ նույնիսկ գործող իշխանությունների հարուցած խոչընդոտների պայմաններում, հայ զինվորը մարտական է տրամադրված և կարողանում է հակառակորդին լուրջ կորուստներ հասցնել։ Ցավոք, երբեմն նաև զոհվում են մեր զինծառայողները։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր