Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

02 սեպ 2023 14:59

Ավտոմեքենայում և դրանից դուրս հայտնաբերվել են քույրերի դիերը․ մանրամասներ՝ Սյունիքի ողբերգական վթարից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ը հայտնում է, որ սստիկաններն ու փրկարարները նշված գյուղի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են վթարված Nissan March մակնիշի ավտմեքենա: 1 դի հայտնաբերվել է ավտոմեքենայում, 1 դի՝ ավտոմեքենայից դուրս, երկուսն էլ կանայք են: Մահացածները ազգականներ են, նրանցից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն է, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, որոնց երեկվանից հարազատները որոնում էին: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները հարազատ քույրեր էին և մեկնում էին Սյունիքի մարզ,որտեղ այսօր պետք է հարսանեկան արարողության մասնակցեին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր