Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

04 սեպ 2023 12:54

Ուկրաինայի նոր ՊՆ-ն Թուրքիայի հավատարիմ գործիչներից է.Թուրքիան արդեն ամբողջությամբ բացահայտ միանում է ՌԴ-ի դեմ ռազմական պայքարին

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմում Թուրքիայի դերը ավելի է մեծանում՝ հօգուտ Կիևի։

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Ռուստեմ Ումերովը, որը Ղրիմի թաթարներից է, Սուննի մահմեդական, հայրանունը՝ Էնվեր։

Այս մարդը Թուրքիային հավատարիմ գործիչներից է և նշանակվել է Ուկրաինայի ՊՆ հենց Էրդողանի պահանջով։

Թուրքիան արդեն ամբողջությամբ բացահայտ միանում է Ռուսաստանի դեմ ռազմական պայքարին՝ բայրաքթարներով, հրթիռներով զինելով ուկրաինական բանակը և հիմա էլ պաշտպանության նախարար դարձնելով իր մարդուն»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից հեռացրել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նրա տեղը կզբաղեցնի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը, եթե նրա թեկնածությունը հաստատի Գերագույն ռադան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր