Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

05 սեպ 2023 14:18

Տեսանյութ.Բա որ հանկարծ, Աստված ոչ արած, հիմա էստեղից «ղռռալով» գան, ի՞նչ ենք անելու, եկեք անմիջապես

Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը, որն արդեն քանի օր է, ինչ Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհի Ասկերանի հատվածում հերթապահություն է իրականացնում՝ թույլ չտալու, որ Ադրբեջանից բեռներ տեղափոխվեն Ստեփանակերտ, կոչ է անում միանալ իրենց։

«Նման բան չի լինում, եկեք համախմբվենք։ Չեմ հասկանում՝ Ասկերանում և Ստեփանակերտում այսքան մարդ է՞, ինչու չեք գալիս բոլորս միասին նստենք և շարունակենք պայքարն այնպես, ինչպես սկսել ենք։ Եկեք մի ժամ իմ կողքին էս արևի տակ նստեք, իմացեք մեր վիճակն ինչպիսին է»,- նշեց Հերմինեն՝ կոչ անելով միանալ իրենց, համախմբվել, նաև՝ ղեկավարությանը. «Բա որ հանկարծ, Աստված ոչ արած, հիմա էստեղից «ղռռալով» գան, ի՞նչ ենք անելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր