Կենդանակերպի 6 նշաններ որոնց հնարավոր չէ հնազանդեցնել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 24-ի համար       ՀՀ պետական բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ. փորձում են «կայուն պահել» երկրի տնտեսական վիճակը. «Ժողովուրդ»    

05 սեպ 2023 14:32

Չտպված դասագրքերի պատճառով 2-րդ դասարանցիները խնդիր են ունենալու

ԳՄՍ նախարարությունը առայժմ չի տպագրել դպրոցական նոր դասագրքերը, եւ մի շարք դպրոցականներ ստիպված են էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ սովորել:


NEWS.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ասաց, որ հիմնական խնդրի առաջ են կանգնելու 2-րդ դասարանի աշակերտները, քանի որ նրանք փոքր են եւ առաջնային է դասագրքերի դիզայնը. 


«Մեր կրթությունն այնքան վատ վիճակում է, որ հիմա 1 ամիս այն կողմ այս կողմը արդեն շատ բացասական չի լինելու: Մտահոգիչ է 2-րդ դասարանի խնդիրը, որովհետեւ ամեն դեպքում նրանք շատ փոքր են եւ իսկապես դասագրքերը պետք են, նրանք չեն կարող հեռախոսներով կամ պատճենահանված տարբերակներով դաս անել: Այդ գրքերի համար կարեւոր է գրքերի դիզայնը, քանի որ գործ ունենք երեխայի հետ, եւ լավ չի, որ հենց տարվա սկզբից սովորի անորակ սեւ ու սպիտակ պատճենահանված նյութերով»,- նշեց կրթության փորձագետը:


Նրա խոսքով՝ այժմ կրթական ոլորտում լուրջ խնդիր է ուսուցիչների պակասը եւ դրան էլ գումարվում է նաեւ դասագրքերի հարցը.


«Կարող էր այս ամենը տեղի չունենալ, եթե անցած տարվա ամռանը նախարարությունը չհապաղեր չափորոշիչները վերանայելու եւ դասագրքերի մրցույթը արագ հայտարարելու հարցում: Եղել է հապաղում, մայիսին ավարտվել է դասագրքերի չափորոշիչների փորձարկումը, որից հետո պետք է շատ արագ վերանայվեին ու սեպտեմբերին ամենաուշը հայտարարվեր մրցույթը, բայց չի արվել: Հայտարարվել է դեկտեմբերին, ընդ որում, առանց չափորոշիչների հաշվարկման, եւ նախարարությունը ստիպված է եղել 3 անգամ մրցույթը հետաձգել այն պատճառով, որ մի շարք հեղինակներ ուղղակի չեն հասցրել աշխատանքն ավարտել: Եթե նախարարությունը չհետաձգեր, մենք ավելի վատ վիճակ կունենայինք»: 


Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ նախարարությունը կարող էր պատշաճ կարգով կազմակերպել այդ հարցը, եւ կարելի էր նույնիսկ 1 տարի հետաձգել:


Անդրադառնալով դասագրքերում հին չափորոշիչները նորերով փոխարինելուն՝ կրթության փորձագետն ասաց.


«Դրանք փորձարկվել են, բայց այդ փորձարկումն ինչ արդյունք է տվել, ոչ մեկ չգիտի, որովհետեւ որեւէ հրապարակում չկա: Կան հակասական կարծիքներ, օրինակ՝ նախարարությունը պնդում է, որ նոր չափորոշիչների շնորհիվ Տավուշում առաջադիմությունը կտրուկ բարձրացել է, սակայն կան նաեւ այլ կարծիքներ, որ փորձարկվող նյութերը շատ դեպքերում եղել են անորակ եւ երեխաների մոտ սովորելու ցանկությունն ավելի է նվազել»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր