Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

06 սեպ 2023 17:21

Եթե ԼՂ-ում շրջափակում և սով չկա, ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում հումանիտար օգնություն հասցնել այնտեղ․ Մարուքյանը հակադարձել է Հաջիևին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդմանը,  թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ ու Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

«Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։

Ադրբեջանը նման կերպ ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ հաստատված միջանկյալ որոշումներով, որ միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովահարության շեմին է։

Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը փակված չէ և Լեռնային Ղարաբաղում պաշարում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»,- «Թվիթեր»-ում գրել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր