Տեսանյութ.Հայաստանում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ է          Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»       Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»    

09 սեպ 2023 10:33

Խաղաղապահների հրամանատարությունը հասկացրել է, որ ՌԴ-ի համար անընդունելի են այն գործիչները, որոնք Հայաստանի հանձնարարություններն են կատարում` ի վնաս ՌԴ-ի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․  «Այսօր Արցախի խորհրդարանը 11.00-ին՝ արտահերթ նիստում, Արցախի նախագահ կընտրի։ Միակ թեկնածուն պետնախարար Սամվել Շահրամանյանն է, ով Բակո Սահակյանի տարիներից բարձր պաշտոններ է զբաղեցրել` ԱԱԾ տնօրեն, ԱԽ քարտուղար։ Ի՞նչ կուրս է որդեգրելու նա։

Մեզ վստահեցնում են, որ նա ՀՀ իշխանությունների հետ, ի տարբերություն նախկինի, հարաբերվելու է ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական՝ կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեեւ սուր առճակատման էլ չի գնա։ Ասում են, դժվար է Շահրամանյանին ռուսական գծի գործիչ համարել, բայց Արցախի նախագահը պետք է առաջնորդվի նախ Արցախի շահով, ինչը նշանակում է՝ հաշվի առնել խաղաղապահների գոյությունը եւ արդյունավետ հարաբերվել ՌԴ-ի հետ:

Խաղաղապահների հրամանատարությունը հասկացրել է, որ ՌԴ-ի համար անընդունելի են այն գործիչները, որոնք Հայաստանի հանձնարարություններն են կատարում` ի վնաս ՌԴ-ի։»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր