Իրանի ԶՈՒ-ն տարածաշրջանում ամենահզոր ՀՕՊ միջոցներն ունեն, ամենաարդիական համակարգերը, եւ մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ բանակային ուժերն ունեն ամենաարդիական համակարգերը, եւ անվիճելի փաստ է, որ մեր Զինված ուժերը ՀՕՊ գերազանց հնարավորություններ ունեն տարածաշրջանում, եւ մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին»,- ընդգծել է ծովակալ Թանգսիրին։
Նա Իրանի պաշտպանական հզորությունն անվանել է Զինված ուժերի միասնության եւ համախմբվածության արդյունք։
«Շնորհիվ մեր երիտասարդության եւ հայրենական գիտնականների բարձր ձգտումների՝ մենք դուրս ենք եկել կարգախոսների շրջանակից եւ մտել գործողությունների եւ փորձի ասպարեզ՝ վերածվելով նշանակալի տերության տարածաշրջանում եւ աշխարհում»,- ավելացրել է Թանգսիրին։