Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

09 սեպ 2023 16:32

Պետք է լինել հայամետ և Հայաստանը տեսնել սուբյեկտ, այլ ոչ թե խաղաքարտ՝ այլ երկրների մեծ խաղում. Ավինյան

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը այսօր քարոզարշավը շարունակում էր Ավան համայնքում: 

Հարց հնչեց՝ եվրոպամետ, թե ռուսամետ լինելու վերաբերյալ, Տ. Ավինյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ազգային և պետական գործիչ պետք է լինի հայամետ, և տեսնի Հայաստանը սուբյեկտ, այլ ոչ թե խաղաքարտ՝ այլ երկրների մեծ խաղում: Եվ տասնամյակների տարբերությամբ կարող է իրավիճակ փոխվել։ Իհարկե, ամենակարևոր հարցը, թե որ երկրների հետ ունենք արժեքային նույնական հենք։ Սա շատ կարևոր է հասկանալ՝ համագործակցության համար»,-ասաց Տ. Ավինյանը, հավելելով, որ պետք է հիմնվել Հայաաստանի Հանրապետության, հայ ժողովրդի ազգային շահերի վրա, և կախված իրավիճակից գործընկերները տարբեր հարցերի շուրջ կարող են տարբեր լինել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր