Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

11 սեպ 2023 10:33

ՀՀ արտագաղթած ռուսաստանցիների մեջ նույնպես մեծ թիվ են կազում ՏՏ մասնագետները. Ռուս հաքերներն թուրք գործընկերներին բարդ ծածկագրեր են սովորեցրել

Թուրքիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ռուս միգրանտ հաքերների հետ կապված կիբերհանցագործությունների վերաբերյալ։ Գրել է The Financial Times-ը՝ վկայակոչելով ոստիկանների, որոնց անունները չեն հրապարակվել։

Ըստ իրավապահների՝ ռուսները միավորվում են տեղի կիբերհանցագործների հետ՝ մանր առցանց խարդախություններ կատարելու համար։

Թերթի տեղեկություններով՝ Թուրքիայում աճում է հաքերային խմբերի թիվը, որոնք բաղկացած են Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներից։ Խմբերը չարամիտ ծրագրեր են օգտագործում՝ գողանալու վարկային քարտի տվյալներն ու ռուսալեզու երկրների քաղաքացիների հաշիվները: Կիբերհանցագործությունների զոհերի թվում Թուրքիայի քաղաքացիներ գրեթե չկան, որի շնորհիվ հաքերները փորձում են խուսափել տեղի իրավապահ մարմինների ուշադրությունից։ 

Auren Cyber Israel-ի կիբերանվտանգության մասնագետ Օշեր Ասորը FT-ին ասել է, որ փորձում է կապ հաստատել ռուսների հետ աշխատող թուրք հաքերների հետ։ Նրա խոսքով՝ ռուս հաքերներն իրենց թուրք գործընկերներին բարդ ծածկագրեր են սովորեցրել՝ եվրոպական ընկերությունների հետ շահավետ գործարքներ կնքելու հարցում նրանց օգնության դիմաց։

ՌԴ թվային զարգացման նախարարության՝ 2022 թվականի դեկտեմբերյան տվյալներով՝ Ռուսաստանից հեռացել է 100 հազար ՏՏ մասնագետ։ ՏՏ մասնագետների համար Habr Career կարիերայի ծառայությունը Թուրքիային դասում է ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի ամենահայտնի տեղերի եռյակում՝ Ղազախստանի և Վրաստանի հետ միասին:

Նշենք, որ Հայաստան արտագաղթած ռուսաստանցիների մեջ նույնպես մեծ թիվ են կազում ՏՏ մասնագետները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր