Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

11 սեպ 2023 11:09

Ռուսաստանը չի հանձնել Ղարաբաղը.. .ԱԺ նախագահի խոսնակն էլ հերքում է՝այդ պնդումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։


«Ինչ-որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը (Ալեն Սիմոնյան- խմբ.) իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղը Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նա հավելել է, որ պետք չէ Ռուսաստանին մեղադրել Ղարաբաղը «հանձնելու» համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ։
***
ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի սեպտեմբերի 10-ին  արված պնդումն այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ՝ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը:


«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր