Ադրբեջանցի զինվորների օրգանների կորզման և վաճառքի դեպքերը սկսում են ավելի շատ բացահայտվել
Ադրբեջանցի զինվորների օրգանների կորզման և վաճառքի դեպքերը սկսում են ավելի ու ավելի շատ բացահայտվել լրատվամիջոցներում։ Այսպես, բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ազեր անունով զինծառայող է մահացել։ Ավելի ուշ զինծառայողին տեղափոխել են օկուպացված Ֆուզուլիի Ահմեդբեյլիի հիվանդանոց, որտեղ հեռացրել են նրա բոլոր ներքին օրգանները։ Բոլոր ներքին օրգանները հեռացնելուց հետո դիակի ներսում բամբակ են լցնում և կարում: Այնուհետև Ազերին կանգնեցրել են երկաթե դագաղի մեջ և սեպտեմբերի 3-ին տարել Ղազախ քաղաք, ապա Քեմարլի գյուղ, որտեղ նա ծնվել է։ Նույն օրը գիշերը զինվորին գաղտնի թաղել։
Եթե անգամ զինվորի մայրը ցանկանում է վերջին անգամ նայել որդու դիակին, նրան դա թույլ չեն տալիս։ Զինվորի մորը սպառնացել են, որ եթե որևէ մեկն իմանա այս դեպքի մասին, նրան կսպանեն։
«Ալիևյան ռեժիմի այս հանցագործությունը դեռևս թաքնված է։ Ահաբեկիչ Ալիևը զբաղվում է Ադրբեջանում օրգաններ վաճառելու այն երիտասարդներին, ովքեր մեծացել են աղքատ ընտանիքներում, ստիպողաբար զինվորական ծառայության են անցել, ապա սպանել: Ալիեւի համար հանում են սպանված զինվորների օրգանները. գրեթե ամեն օր նմանատիպ հանցագործություններ են տեղի ունենում ադրբեջանական բանակում, կեղծ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք միլիոնավոր կաշառք են ստացել բռնապետից, իհարկե, կլռեն Ալիևի այս հանցագործությունների մասին»,- ասել է Մանաֆզադեն։