ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

12 սեպ 2023 11:31

Ադրբեջանը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով.միջնորդներին կոչ ենք անում աշխատել Հայաստանի սահմանների ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ. Freedom House

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման ֆոնին՝ Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Մենք խորապես անհանգստացած ենք հաղորդագրություններից, որ ադրբեջանական զինուժը տեխնիկա է կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգ է պարունակում և սրում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններում,  ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և անվերապահորեն վերացնել շրջափակումը` երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մենք նաև կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր