Այնպես, ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, կարող ենք մտնել նաև Իսրայել, ոչինչ մեզ չի խանգարում դա անել          Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը       Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին    

12 սեպ 2023 11:41

Բաքուն համաձայնել է Լաչինի և Աղդամ (Ակնա) - Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ. այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

«Ադրբեջանը համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ Ցավոք, այս պայմանավարվածության իրականացմանը խոչընդոտում է «Ղարաբաղի շրջանում» «Հայաստանի ստեղծած ռեժիմը»

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետում՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության՝ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարն այսօր վաղ առավոտյան անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և արդեն Ստեփանակերտում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր