Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

12 սեպ 2023 13:29

10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը.Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները

Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները և թաքցնելու ոչինչ չկա. կարծում եմ՝ դա լավ հայտնի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը (Քարվաճառ) ու Լաչինը (Քաշաթաղ), ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը: Տարբեր տարբերակներ կային, բայց վերջնարդյունքը հենց այդպիսին պետք է լիներ:
 
Մեր հարցին առ այն, թե ի՞նչ եք անելու, նրանք պատասխանում էին՝ կռվելու ենք: Ի վերջո ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին: Բայց հարցը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն: Հարցը նաև այն է, որ ՀՀ ղեկավարությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և Պրահայի հայտարարությունում թղթով է ամրագրել դա»,- ասել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր