Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

12 սեպ 2023 14:54

Տեսանյութ.Ադրբեջանը, ինչպես պոտենցիալ ՆԱՏՕ-ի անդամ, ավելի հետաքրքիր է Արևմուտքի համար` թե՛ ռազմական, թե՛ ռեսուրսային առումով

Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն ունի շատ հին հարաբերությունների պատմություն հյուսիսատլանտյան ալյանսի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՊՀ երկրները, բայց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները միշտ ընթացել են հանուն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափով։ Այս մասին «,Հայաստան - ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե» հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին։


Վերջինս նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ունի համագործակցության տարբեր մոդելներ նախկին ԽՍՀՄ երկրների հետ։ Հայաստանը, ասաց նա, հանդիսանալով Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ, Իրանի հետ խորը համագործակցության ձգտող երկիր իրենց կողմից չի դիտարկվում հյուսիսատլանտյան դաշինքի անդամի դերում.


"Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, ինչպես պոտենցիալ ՆԱՏՕ-ի անդամ, ավելի հետաքրքիր է Արևմուտքի համար` թե՛ ռազմական, թե՛ ռեսուրսային առումով։ ՆԱՏՕ մտնելու համար Ադրբեջանի դիմաց կա մեծ խոչընդոտ ՝ Արցախը։ Ադրբեջանն ու Թուրքիան միասին պետք է լուծեն այս հարցը, որպեսզի Ադրբեջանը կարողանա ինտեգրվել հյուսիսատլանտյան ալյանսի մեջ, քանի որ Արևմուտքը նման տարածքային խնդիրներ չի հանդուրժի»,- հավելեց ռուս գործիչը:


Մանրամասները ՝ տեսանյությում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր